Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:11

Գերմանիայում ֆիլմ է նկարահանվել Եվրոպայում ադրբեջանական լոբբինգի և Բաքվի կոռուպցիոն սխեմաների մասին

Գերմանիայում ֆիլմ է նկարահանվել Եվրոպայում ադրբեջանական լոբբինգի և Բաքվի կոռուպցիոն սխեմաների մասին

Գերմանական ARD հեռուստաընկերությունը ռեժիսոր և հետաքննող լրագրող Դանիել Հարիսի հետ միասին նկարահանել է «Անդունդի եզրին» (Am Abgrund) ֆիլմը՝ Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբինգի և Բաքվում կոռուպցիոն սխեմաների մասին, հաղորդում է Global Voices-ը։

«Չնայած ֆիլմը գեղարվեստական ​​է, այն հիմնված է մի շարք հետաքննությունների վրա, որոնք կոչվում են «Ադրբեջանական լվացքատուն» և այն մասին է, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը կաշառել Եվրոպայի խորհրդի քաղաքական գործիչներին»,- գրել է հարթակը և հիշեցրել 2017 թվականին հրապարակված հետաքննությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կառավարության՝ գաղտնի հիմնադրամի հետ համագործակցությանը՝ եվրոպացի քաղաքական գործիչներին 2,9 միլիարդ դոլարի կաշառք տալու նպատակով։

Հարիսի ֆիլմը կլրացվի դեռևս չթողարկված վավերագրական ֆիլմով, որը նոր լույս կսփռի Ադրբեջանում քաղաքական կապերի և կոռուպցիայի ցանցի վրա: Ռեժիսորը Global Voices-ին պատմել է, որ ֆիլմի շատ տեսարաններ նկարահանվել են Վրաստանում, քանի որ Ադրբեջանը թույլտվություն չի տվել նկարահանել երկրում։

«Անդունդի եզրին» ֆիլմի պրեմիերան կայացել է փետրվարի 20-ին՝ Գերմանիայի խորհրդարանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, իսկ ցուցադրությունից հետո հեռուստադիտողները քննարկել են կոռուպցիոն սկանդալները և այն քայլերը, որոնք գերմանացի քաղաքական գործիչները ձեռնարկում են դրանք կանխելու համար։ Հաղորդման հյուրերի թվում էր նաև Ֆրենկ Շվաբեն, ով հունվարին վիճարկել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Եվրոպական կայունության նախաձեռնության նախագահ Ջերալդ Քնաուսի խոսքով՝ «ֆիլմի ցուցադրման ժամկետն ավելի լավ չէր կարող լինել»՝ հաշվի առնելով Բաքվի և Եվրախորհրդի կառույցների միջև հարաբերությունների վատթարացումը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իր բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը չկատարելը կարող է հանգեցնել կազմակերպության անդամությունից երկրի վերջնական հեռացմանը։

Մյունխենի դատախազությունը հունվարին մեղադրանքներ էր առաջադրել Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերին և Էդուարդ Լինթներին՝ Բաքվի օգտին կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության համար:

Հունվարի 22-ին ԵԽԽՎ-ն վիճարկել էր ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սեպտեմբերյան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման և քաղբանտարկյալների մեծ թվի հետ կապված։ Հունվարի 24-ին ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել էր աշխատանքը վեհաժողովում և այդ նախաձեռնությունն անվանել «Ադրբեջանի ներկայիս ընտրական գործընթացին անհիմն միջամտելու փորձ»: Նույն օրը ԵԽԽՎ-ն 76 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+