ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին հանդիպել է կուսակիցների հետ և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին պատմել Մյունխեն կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին, գրում է «Ժողովուրդ»-ը։
«Փաշինյանն իր թիմակիցներին ակնարկել է, որ բանակցային գործընթացում առանձնակի առաջընթաց չկա, մյունխենյան հանդիպումն ընդամենը հերթականն էր, և որևէ կարևոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- հայտնում է ԶԼՄ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպում էին ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ և կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը, ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկատվության, տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






