Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:25

Կասպյան ինստիտուտը հայտնել է 2023 թվականին Ադրբեջանի ռազմական կորուստների թիվը

Կասպյան ինստիտուտը հայտնել է 2023 թվականին Ադրբեջանի ռազմական կորուստների թիվը

2023 թվականին Ադրբեջանում մահացել է առնվազն 260 զինվորական, հաղորդում է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը, որի տվյալներով՝ մարտական պայմաններում զոհվել է 212 մարդ, իսկ ոչ մարտական պայմաններում՝ 48 մարդ։

«Ընդհանուր առմամբ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել ղարաբաղյան գոտում։ Միաժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի պետական ​​սահմանին (Քելբաջարում (Քարվաճառ — խմբ.), Զանգելանում (Կովսական — խմբ.), Գուբադլիում (Որոտան — խմբ.), Լաչինում (Բերձոր — խմբ.) և Նախիջևանի սահմանամերձ շրջաններում) մի շարք մահվան դեպքեր են գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի փամփուշտներից մահացած 208 և ականներից պայթած չորս զինծառայողներից, ևս ութ մարդ զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, ինը` հիվանդություններից, երկուսը` «ապօրինի միջադեպերից», ևս երկուսը` «զինված հարձակումներից», մեկ մարդ մահացել է անզգուշության պատճառով, վեց զինվորական՝ դժբախտ պատահարների հետևանքով։ 2023 թվականին ադրբեջանցի 20 զինվորական ինքնասպան է եղել։

2023 թվականի հոկտեմբերին Ադրբեջանը հաղորդել էր ավելի քան 200 զոհերի մասին՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական ագրեսիայի ժամանակ։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել էին 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+