Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:16

Արման Անդրեասյանը պատմել է չեմպիոնության ճանապարհի ամենադժվար և տպավորիչ մենամարտի մասին

Արման Անդրեասյանը պատմել է չեմպիոնության ճանապարհի ամենադժվար և տպավորիչ մենամարտի մասին

Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը պատմել է չեմպիոնության ճանապարհի ամենադժվար և տպավորիչ մենամարտի մասին։

«Առաջին անգամ էի Եվրոպայի չեմպիոն դառնում։ Մինչ այդ շատ թերություններ կային, որոնց պատճառով չէի կարողանում չեմպիոն դառնալ»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին պատմել է Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թերությունները մարզիչների շնորհիվ շտկել ու վերջապես նվաճել է բաղձալի տիտղոսը։ 

Նա նշել է, որ չեմպիոնության ճանապարհը դժվար է եղել, և հաջողությունը պայմանավորված է նրանով, որ մարզչական թիմի հետ վերլուծել է նախկին բոլոր սխալները և փորձել դրանք հաշվի առնել այս մրցաշարում:

«Շատ ուրախ եմ հաղթանակի համար։ Որքան աշխատել եմ, այնքան ստացել եմ։ Մինչև վերջին վայրկյանը վստահ էի, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվելու է»,- նշել է Եվրոպայի նորընծա չեմպիոնը։

Անդրեասյանն Armenia Today-ին հայտնել է չեմպիոնության ճանապարհի ամենադժվար և տպավորիչ մենամարտի մասին։ Նրա խոսքով՝ դա Հունգարիան ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Իսմայիլ Մուսուկաևի հետ մենամարտն էր։ Անդրեասյանին հաջողվել էր կիսաեզրափակչում Մուսուկաևին հաղթել 8:5 հաշվով և դուրս գալ եզրափակիչ։

Փետրվարի 17-ին Արմանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել՝ եզրափակչում 7։3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ Ակակի Կեմերթելիձեին։ Արման Անդրեասյանը  44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած Տարոն Անդրեասյանի եղբայրն է․ իր հաղթանակը նվիրել էր եղբորն ու բոլոր զինվորներին։ Փետրվարի 17-ին Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 10։0 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Մուհամեդ Քարավուսին՝ 4-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

Փետրվարի 14-ին Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բուխարեստում Եվրոպայի յոթակի չեմպիոն էր դարձել։ Առաջնության եզրափակչում «Սպիտակ արջը» 6:3 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի նկատմամբ։ Փետրվարի 13-ին Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ՝ Մալխաս Ամոյանը, մրցել էր Յունուս Բասարի հետ։ Նա թուրք մրցակցին հաղթել էր 7։0 հաշվով՝ 3-րդ անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+