Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:22

ՀՀ-ն ականապատ դաշտերի քարտեզները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների

ՀՀ-ն ականապատ դաշտերի քարտեզները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների

Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները հունվարի 26-ին փոխանցվել են ադրբեջանական կողմին, Armenia today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Գերատեսչությունը նշել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թեմայի անհարկի շահարկումները, ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների:

«Միջազգային գործընկերները ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին՝ թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»,- շեշտել են ՀՀ ԱԳՆ-ից։

Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Երևանը Բաքվին է փոխանցել ութ նոր տեղեկամատյան՝ Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի մասին տեղեկություններով: Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) քննադատել էր քարտեզները և դրանք անվանել «ոչ ճշգրիտ»։

Հունվարի 25-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ 8 նոր տեղեկամատյաններ: ԱԱԾ-ն ընդգծել էր, որ Հայաստանը նախկինում հրապարակայնորեն և աշխատանքային մակարդակով հայտարարել էր, որ իր տրամադրության տակ չունի ավելի որակյալ քարտեզներ, իսկ արդեն փոխանցված տվյալներն ստացվել են Լեռնային Ղարաբաղի զինվորական անձնակազմից։

Հունվարի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել էր «բոլոր ականապատ տարածքների» ճշգրիտ քարտեզները։ Բաքուն Երևանի որոշումը չէր համարել «որպես վստահության ամրապնդման միջոց», և Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել էր նախկինում տրամադրված քարտեզների անօգուտ և թերի լինելու մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+