Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:16

Լիբերալ կուսակցությունն Ավստրալիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լիբերալ կուսակցությունն Ավստրալիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը կոչ է արել երկրին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):

«Դաշնային խորհուրդը կոչ է անում Ավստրալիայի խորհրդարանին միանալ ՄԱԿ-ի 34 անդամ երկրներին (ներառյալ՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան և Շվեյցարիան)՝ պաշտոնապես ճանաչելու հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը»,- ասվում է կուսակցական քաղաքականության տեքստում:

Կուսակցության փաստաթուղթը ներառել է պարբերություններ, որոնք կոչ են անում Ավստրալիայի խորհրդարանին միանալ հայ, ասորի և հույն համայնքների անդամներին՝ հարգելու Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը և ճանաչել քսաներորդ դարասկզբի իշխանությունների մարդասիրական ջանքերը։  Ցեղասպանության ժխտումը դատապարտող ծրագրում հոդվածներ ավելացնելու նախաձեռնողը Լիբերալ կուսակցության երիտասարդական շարժման ղեկավար Դիմիտրի Չագգ-Պալմերն է։

«Սա հսկա քայլ է Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Թեև Դաշնային խորհրդի տեսակետները պարտադիր չեն կուսակցության խորհրդարանական թևի համար, այն հստակ և հզոր ուղերձ է ընտրված Լիբերալ խորհրդարանականներին, որ կազմակերպության 80 000 անդամները և ավելի քան 2000 բաժինները կարծում են, որ կուսակցությունը պետք է կանգնի պատմության ճիշտ կողմում և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է ANC-AU-ի տնօրեն Միքայել Կոլոկոսյանը։

Ավստրալիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել էր Նոր Հարավային Ուելսի (1997), Հարավային Ավստրալիայի (2009), Թասմանիայի (2023), Ավստրալիայի Կանաչների կուսակցության և Լեյբորիստական ու Լիբերալ կուսակցությունների որոշ ճյուղերի կողմից։ 

2021 թվականի փետրվարին Հարավային Ավստրալիայի Նահանգի խորհրդարանը ճանաչել էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։ 2021 թվականի օգոստոսին 16-ին ավստրալացի քաղաքական գործիչները միացել էին Արցախի բարեկամության խմբին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+