Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:28

Ի՞նչ անել Երևանում փետրվարի 10-11-ը. Armenia Today-ի խմբագրության ընտրությունը

Ի՞նչ անել Երևանում փետրվարի 10-11-ը. Armenia Today-ի խմբագրության ընտրությունը

Armenia Today-ը հավաքագրել է խմբագրության կարծիքով ամենահետաքրքիր իրադարձությունները որոնք տեղի կունենան առաջիկա շաբաթավերջին Երևանում և շրջակայքում։

«Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ»

«Էնկի» ստվերների շարժական թատրոնը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում  փետրվարի 10-ին կցուցադրի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» ստվերային ներկայացումը, որը հիմնված է Ղազարոս Աղայանի նույնանուն դյուցազնապատմության հիման վրա։ Մուտքը՝ 5000 դրամ։ Ծրագրի սկիզբը՝ 17:00-ին։

Գրականության և ժամանակակից արվեստի ձմեռային փառատոն

Newmag հրատարակչությունը փետրվարի 10-ին կանցկացնի գրականության և ժամանակակից արվեստի երրորդ ձմեռային փառատոնը։ Հյուրերը կվայելեն մասնագիտական ​​սեմինարներ, հայ հեղինակների գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, համերգային ծրագրեր, ստենդ-ափ շոուներ և շատ ավելին: Ծրագիրը կտևի ժամը 12:00-21:00 Dvin Music Hall-ում: Մուտքն ազատ է։

Երգեհոնային երաժշտության համերգ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 10-ին տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: Ծրագրում ընդգրկված են Բախի, Բլավետի, Ֆիշերի և Վիվալդիի ստեղծագործությունները։ Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի գները տատանվում են 1000-3000 դրամի սահմաններում։

Թրեյնինգ մանկական անհանգստության վերաբերյալ

Կանա հոգեբանական կենտրոնում փետրվարի 10-ին և 11-ին կանցկացվի մանկական անհանգստության և ամաչկոտության երկօրյա թրեյնինգ: Հանդիպումը վարելու է հոգեբանական գիտությունների թեկնածու Աննա Առաքելյանը։ Մասնակիցները կսովորեն արտթերապևտիկ տեխնիկաներ ու վարժություններ՝ անհանգստությունը հաղթահարելու և անվտանգության զգացում ունենալու համար: Դասընթացը տեղի կունենա ժամը 14:00-ից 17:00-ն: Մասնակցության արժեքը 14000 դրամ։

Տրնդեզը «Ագուլեցի» տուն-թանգարանում

Փետրվարի 11-ին Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում կնշվի Տրնդեզի ազգային տոնը։ Մասնակիցները կվայելեն Ագուլիսի գաթայի պատրաստումը, կրակ վառելը և «Սեր ու Մերան» խմբի համերգը։ Ծրագիրը կմեկնարկի ժամը 12:30-ին։ Մասնակցության արժեքը 4000 դրամ է, երեք հոգանոց ընտանիքի համար՝ 7000 դրամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+