Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:22

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի նախագահական ընտրությունների առթիվ

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի նախագահական ընտրությունների առթիվ

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում նախագահական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։

Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության կազմակերպությունն (ԵԱՀԿ) իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է «լցոնումների նշանները» և բազմակի քվեարկության դեմ երաշխիքների բացակայությունը։ ԵԱՀԿ-ն հավելել է, որ «թեև ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն դրանք զուրկ են իրական բազմակարծությունից, և քննադատական ​​ձայները շարունակաբար ճնշվել են»:

Չընդունելով քննադատությունը՝ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Reuters-ին ասել է, որ ընտրություններն անցել են «ազատ, ժողովրդավարական և ամբողջությամբ արտացոլել են (Ադրբեջանի) ժողովրդի կամքը»:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն միակ մարմինը չէ, որը իրավասու է դատել ընտրությունների ամբողջականությունը՝ ակնարկելով այլ երկրների դիտորդներին՝ ներառյալ Բելառուսը և Ղազախստանը: Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ի որոշ բացահայտումներ «օբյեկտիվ և ճշմարիտ» չեն:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, գործող նախագահ Իլհամ Ալիևը քվեաթերթիկների 93,35%-ի հաշվարկից հետո ստացել է ձայների 92,05%-ը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս։

Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորել են Ալիևին հաղթանակի կապակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+