Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:16

Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել քննադատության փոխարեն քննարկել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել քննադատության փոխարեն քննարկել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը

Մոսկվան Երևանին կոչ է արել քննադատության փոխարեն սկսել քննարկել իրադրությունը ՀԱՊԿ-ում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինին։

Նրա խոսքով՝ կազմակերպության հասցեին հրապարակային էմոցիոնալ հարձակումների և քննադատության փոխարեն անհրաժեշտ է սկսել հրատապ հարցերի քննարկում՝ քաղաքական և փորձագիտական ​​մակարդակներում:

«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետագա բարելավմամբ և ռազմաքաղաքական միավորման արդյունավետությամբ։ Իհարկե, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության ներսում բնականոն և լիարժեք աշխատանքի։ Ցավոք, մեր հայ դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնում»,- նշել է դիվանագետը։

Պանկինը նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին և ծառայում է խաղաղության ու կայունության պահպանմանը եվրասիական տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Փետրվարի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր բանակի բարեփոխումների հայեցակարգում և Ազգային անվտանգության ռազմավարության մեջ փոփոխությունների մասին։ Նա նշել էր, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպիսի անվտանգության հարաբերություններ կարող է ունենալ Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, և արդյոք իր հարաբերություններն այս ոլորտում Ռուսաստանի հետ կփոխվե՞ն, և արդյոք Երևանը կմնա՞ ՀԱՊԿ-ի կազմում։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ի քաղաքական շահերը վերջին տարիներին հակասում են Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, ինչը, ըստ նրա, հաստատվում է այս կազմակերպության հայտարարություններով։ 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+