Հայազգի ռուս զինվորական Սերգեյ Ավակյանցը դարձել է Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի տնօրենը, հայտնում է ռուսական համալսարանի մամուլի ծառայությունը։
«Յուրաքանչյուր զինվորականի սովորեցնում են հարմարվել ցանկացած, նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակին։ Համալսարանը բացառապես բարենպաստ միջավայր է ստեղծել աշխատանքի համար, ուստի հարմարվելը հեշտ է ընթանում, ես այս առումով խնդիրներ չունեմ»,- համալսարանի լրատվական ծառայությանը փոխանցել է Ավակյանցը։
Ինստիտուտը կգործի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետում և կուսումնասիրի միջուկային զենքի դերը՝ որպես զսպման գործիք, ինչպես նաև կվերլուծի ռազմաքաղաքական իրավիճակը Կենտրոնական Ասիայում։
Ավակյանցը ծնվել է 1958 թվականին՝ Երևանում։ 2012-2023 թվականներին եղել է Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







