Փետրվարի 6-ին և 7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35 մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:
Երևանում փետրվարի 6-ին, 7-ի գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։
Մարզերում փետրվարի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







