Փետրվարի 4-ին իրավապահները Երևանի Արցախի փողոցում դի են հայտնաբերել, գրում է shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանությունն ահազանգն ստացել է ժամը 10:00-ի սահմաններում։ Օպերատիվ խումբը ժամանել է ահազնագի վայր և Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված դի է հայտնաբերել։
ԶԼՄ-ն հայտնել է, որ իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը, բայց, հաշվի առնելով նախաքննությունը, տվյալներ չեն հայտնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







