ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 31-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունվարի 30-ի համեմատ նվազել է 0.26 դրամով՝ կազմելով 403.70 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.72 դրամով և կազմել 437.09 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.50 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 511.49 դրամ՝ նվազելով 0.69 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







