Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:02

ԱԱԾ-ն մերժել է պատգամավորին տեղեկություն տրամադրել ՀՅԴ-ականների մուտքը ՀՀ արգելելու հիմքերի մասին․ Մինասյան

ԱԱԾ-ն մերժել է պատգամավորին տեղեկություն տրամադրել ՀՅԴ-ականների մուտքը ՀՀ արգելելու հիմքերի մասին․ Մինասյան

ԱԱԾ-ն մերժել է տեղեկություն տրամադրել 5 ՀՅԴ-ականների (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան, Սյունե Աբրահամյանը, Նժդեհ Գարագավորյան, Ասլան Ասլանյան) մուտքը ՀՀ արգելելու հիմքերի մասին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանն անդրադարձել է Մուրադ Փափազյանի դեպքին, ով հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ժամանել էր Հայաստան և իմացել, որ համարվում է անցանկալի անձ, իրավապաները հորդորել էին նրան վերադառնալ օդանավակայան և առանց որևէ բացատրության պահանջել էին լքել Հայաստանի տարածքը։

«ԱԱԾ-ն մերժել է մեզ որևէ տեղեկատվություն տալ՝ հիմնավորելով, որ այն հանդիսանում է պետական գաղտնիք, որևէ ձևով չի կարող բացահայտել, որ Մուրադ Փափազյանի մուտքի արգելքն ինչ իրավական և փաստական հանգամանքների հիմքի վրա է»,- նշել է Մինասյանը։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հունիսի 22-ին վարչապետի աշխատակազմն «Արմենպրեսի» միջոցով տարածել էր հայտարարություն, որով փորձել էր բացատրել, թե ինչու թույլ չեն տվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան՝ վկայակոչելով, թե իբր Փափազյանը ներգրավված է եղել Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիայի․ «Ի՞նչ իրավասությամբ է վարչապետի աշխատակազմը տիրապետում անձնական տվյալներին, որոնց օրենքով պետք է տիրապետեն ԱԱԾ-ն և սահմանափակ թվով ինստիտուտներ՝ բացառապես իրենց իրավասության շրջանակներում»,- նշել է Մինասյանը։

Նա ընդգծել է, որ դիմել է նաև Արդարադատության նախարարության ներքո գործող անհատական տվյալների պաշտպանության գործակալություն, որը վարչական վարույթի շրջանակներում քննություն իրականացնելուց հետո ուսումնասիրել է հարցը և որոշել, որ ԱԱԾ-ն խախտել է սահմանադրության և օրենքի պահանջները ու պարտավոր է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն:

«ԱԱԾ-ն այս որոշումն արհամարհել է և դիմել վարչական դատարան՝ բողոքարկելով այդ որոշման իրավաչափությունը»,- ասել է նա։

Մինասյանի խոսքով՝ այս նույն մեխանիզմը ԱԱԾ-ն կիրառել է բազմաթիվ հայ ազգի և հայրենանվեր հայրենակիցների նկատմամբ։ Իրավական նման գործընթացով այս պահին անցնում է հինգ անձ, որոնց գործերն, ինչպես նշել է պատգամավորը, գտնվում են տարբեր դատական ատյաններում։

Փափազյանի մուտքը Հայաստանի տարածք արգելելու որոշումը վարչապետի գրասենյակը բացատրել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան մոտ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակում կազմակերպելուն Փափազյանի մասնակցությամբ։ 2022 թվականի հոկտեմբերի 16-ին Փափազյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջելով հեռացնել իր անունը Հայաստանի տարածքում անցանկալի անձ համարվող օտարերկրացիների տվյալների բազայից։ Նույն թվականի օգոստոսին արգելվել էր նաև Մասիս Աբրահամյանի մուտքը ՀՀ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+