Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:23

ՔԿ-ն հայտնել է Newspress.am կայքի տնօրենի ավտոմեքենան հրկիզելու դեպքի մանրամասները

ՔԿ-ն հայտնել է Newspress.am կայքի տնօրենի ավտոմեքենան հրկիզելու դեպքի մանրամասները

Քննչական կոմիտեն հայտնել է Newspress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport ավտոմեքենան հրկիզելու դեպքի մանրամասները։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ են նախաձեռնել։

Քրվարույթը հարուցել են ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ մեկ ամիս ժամկետով) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, առավելագույն պատիժը՝ 8 տարի ժամկետով) հատկանիշներով։

«Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով ավտոմեքենայի հրկիզումը Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։ Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։ Վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձնավորությունը, որի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,-հավելել է Աբրահամյանը։

Հունվարի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին Հովսեփյանի ավտոմեքենան հրկիզելու մասին։ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հաստատել էին մեքենա հրկիզելու լուրը՝ տեղեկացնելով, որ ստացած հաղորդումն ուղարկել են ՔԿ։  ՆԳՆ-ից չէին հստակեցրել՝ արդյոք մեքենան պատկանում է Հովսեփյանի՞ն, թե՞ ոչ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+