Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:38

Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պետականությունից ոչինչ չենք հասկանում․ սահմանադրագետ

Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պետականությունից ոչինչ չենք հասկանում․ սահմանադրագետ

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 18-ին հնչեցրած Սահմանադրությունը փոխելու, Սահմանադրության միջոցով պետությունը մրցունակ դարձնելու հայտարարությանը և նոր հանրաքվե անցկացնելու վարչապետի մտադրությանը, երբ հասարակությունը պատրաստ կլինի։

— Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությունում հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի։ Մենք իսկապես ունե՞նք նոր Սահմանադրության անհրաժեշտություն։

— Մենք նոր Սահմանադրության անհրաժեշտություն, միանշանակ, ունենք։ Գործող Սահամանդրության մեջ 2015 թվականին, երբ փոփոխություններ տեղի ունեցան, դրանք պետականության հիմքերն է՛լ ավելի խարխլեցին և, հատկապես, պատերազմական գործողությունների առումով, ըստ որի կոնկրետ պատասխանատու չի սահմանվում։ Նախորդ Սահմանադրությամբ հստակ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգության երաշխավորը Հանրապետության նախագահն էր, հիմա չկա այդպիսի բան, ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում։ 

Ինչ վերաբերում է նրանց կողմից առաջարկվող այս նախաձեռնությանը, Սահմանադրության նախագծի որակի առումով խիստ կասկածում եմ, իսկ ավելի կոնկրետ, երբ տեքստը կլինի, այդ ժամանակ կարող ենք մանրամասն մեր տեսակետներն ասել և հիմնավորել։

— Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ, ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը մեր Սահմանադրությունը չի՞ դարձնում մրցունակ։

— Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում։ Պետության մրցունակությունն, առաջին հերթին, պայմանավորված է պետական իշխանավորների որակով։ Եթե ունենք իդեալական Սահմանադրություն, բայց այն կյանքի կոչողները դրանից գաղափար չունեն, անում են այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս և ոտնահարում են նրա դրույթները, ինչի՞ մասին կարող  խոսք լինել։ Իրենց աշխատանքի որակով պետք է մրցունակ լինեն, Սահմանադրությունը չի կարող  մրցունակություն ապահովել։

— Ի՞նչ փոփոխությունների մասին կարող է խոսքը լինել, իշխանությունն ի՞նչ է ուզում փոխել։

— Այդ հարցը պետք է տալ իշխանությանը։ Երբ ես Սահամանադրություն փոխելու հնարավորություն ունենամ, մեկ առ մեկ կնշեմ, թե ինչ փոփոխություններ և ինչպիսի նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Իսկ թե ինչ մտադրություններ ունեն իշխանություններն այս պահին, այդքան չի հետաքրքրում։ 

— Այս պահին մեր երկիրը, հայ հասարակությունը պատրա՞ստ է նոր հանրաքվեի, նոր Սահմանադրության։

— Հասարակությունն ինքնահոսի չի կարող պատրաստ լինել։ Հասարակությանը պետք է պատրաստեն նոր Սահմանադրության և հանրաքվեի, դա էլ նպատակադրված լուրջ աշխատանք է։ Առաջին հերթին` պետք է հասարակությանը մատչելի կերպով Սահմանադրության և իրավունքի էությունը բացատրել, որ հասարակությունը հասկանա` իր կյանքում ինչ նշանակություն ունի այն։ Իսկ եթե իրենց ձեռնտու ինչ-որ դրույթներ սահմանեն և սկսեն հասարակության մեջ քննարկել, բնականաբար, դրանով չեն կարող հասարակությանը պատրաստել սահամանդրական փոփոխությունների։ Եվ որպեսզի սահմանադրական հանարաքվե լինի, հասարակության միջից պետք է դուրս հանեն փոխադարձ ատելությունը, միմյանց հանդեպ անհանդուժողականությունը։ Հանրաքվեն պետք է լինի բացառապես համերաշխության մթնոլորտում։

Հարցազրույցը՝ Էմմա Հովսեփյանի

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+