Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Մենք Ադրբեջանի առաջարկների տողատակերում տարածքային պահանջների հետագա վտանգներ ենք տեսնում․ Փաշինյան

Մենք Ադրբեջանի առաջարկների տողատակերում տարածքային պահանջների հետագա վտանգներ ենք տեսնում․ Փաշինյան

Մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, հետագա վտանգներ է տեսնում, այս մասին Եղեգնաձոր համայնքում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա, ըստ էության, շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումերը: Ո՞ւր է հասել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը: Ես կարևոր եմ համարում, որ դուք այդ մասին իմանաք: Հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը՝ մեզանից լրացուցիչ երաշխիքներ է ուզում, որ մենք միմյանցից թաքնված տարածքային պահանջներ և նկրտումներ չունենք, որովհետև դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ է տեսնում»,- նշել է նա:

Փաշինյանի խոսքով՝ տեսական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և ըստ էության վերջին շրջանում խոսակցությունները գնացել են հենց այդ ուղղությամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն:

«Հիմա արդյոք կա՞ պատկերացում, թե որն է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը: Գիտեք, որ 2022-ի հոկտեմբեր 6-ին Պրահայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Մենք ասել ենք, որ ընդունում ենք այս սկզբունքը, այն ընդունել է նաև Ադրբեջանը: Սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ դելիմիտացիայի գործընթացում սահմաններ չպետք է ստեղծվեն, այլ պետք է փաստաթղթային ձևով և գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին, կամ Խորհրդային Միության Հանրապետությունների միջև որպես ադմինստրատիվ սահման: Սա է այն բանաձևը, որը կարող է հնարավոր դարձնել խաղաղությունը»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով Ալիևի վերջին հայտարարությունների մասին՝ վարչապետը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնել ինչ-ինչ հետագա նպատակներով։

«Եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանն իմ ասած վատագույն սցենարով է առաջնորդվում, սա մեր ռազմավարությունը չպետք է փոխի, այն պետք է հենվի լեգիտիմության վրա: Սա է մեր պատկերացումը, և մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ, որ նա ՀՀ-ից թաքնված, տողատակերում չի ուզում ապագա տարածքային պահանջների համար կռվաններ թողնել: Մենք ուզում ենք այդպիսի երաշխիքներ և մենք պատրաստ ենք տալ նույնպիսի երաշխիքներ և սա փոխկապակցված գործողություն է և, բնականաբար, ո՛չ մեր, ո՛չ իրենց կողմից չի կարող լինել միակողմանի»,- հավելել է վարչապետը։

Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հունվարին կկայանա երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միայն մեկ հարց՝ «Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»։ Ալիևն անդրադարձել էր Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ եթե միջանցքն ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Եթե իմ նշած երթուղին բաց չէ, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում»,- ասել էր նա։ Ադրբեջանի նախագահը նշել էր նաև, որ «ութ գյուղերի հարցը, որոնք այսօր գտնվում են հայկական օկուպացիայի տակ» մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։  Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին։

ArmeniaToday-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ Փաշինյանի՝ «ամեն ինչ տանք, ամեն ինչին համաձայնենք, որ հանկարծ Ադրբեջանը չջղայնանա» մոտեցումը հերթական անգամ տոտալ ֆիասկոյի ենթարկվեց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+