Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:30

Լոնդոնն Իսրայելի իշխանություններին կոչ է արել կանխել հարձակումները Երուսաղեմի հայկական համայնքի վրա

Լոնդոնն Իսրայելի իշխանություններին կոչ է արել կանխել հարձակումները Երուսաղեմի հայկական համայնքի վրա

Միացյալ Թագավորության միջազգային զարգացման գծով պետքարտուղար Էնդրյու Միտչելը կոչ է արել Իսրայելի իշխանություններին կանխել Երուսաղեմի հայկական թաղամասի՝ Կովերի այգու տարածքի շուրջ վիճահարույց գործարքի հետ կապված հարձակումները հայ համայնքի վրա, X-ում (նախկին Twitter) հայտնել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը (ANC UK):

«Մեծ Բրիտանիան շարունակում է կոշտ դիրքորոշում որդեգրել վերաբնակիչների բռնության դեմ, և Իսրայելին կոչ է անում ավելի կոշտ գործողություններ ձեռնարկել այն դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է պետնախարարը՝ պատասխանելով պատգամավոր Էնդի Մակդոնալդի հարցմանը:

Միդլսբրոյի անկախ պատգամավոր Մակդոնալդը պետնախարարին խնդրել է գնահատել Կովերի այգին գրավելու իսրայելցի վերաբնակիչների փորձերը և հարցրել Բրիտանական դեսպանատան՝ մոտ ապագայում քաղաքի հայ համայնքի հետ հանդիպելու պլանների մասին:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը կհանդիպի [համայնքի] ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ», — պատասխանել է Միտչելը: Պետնախարարի խոսքով՝ Լոնդոնը վերահսկում է իրավիճակը և համոզված է, որ անհրաժեշտ է խուսափել լարվածության հետագա սրումից՝ Երուսաղեմի բազմազգ և բազմակրոն բնույթը պահպանելու համար։

2023 թվականի դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչներ «Կովերի այգում» հարձակվել էին հայերի վրա, ինչի համար Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մեղադրել էր Հայկական թաղամասի տարածքը հավակնող Xana Capital ընկերության ղեկավարությանը։ Դեկտեմբերի 30-ին Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը կոչ էր արել Իսրայելին կանխել հարձակումները հայ համայնքի վրա։ Ավելի ուշ Լեմկինի ինստիտուտը մեղադրել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը քրիստոնյաների նկատմամբ բռնության մթնոլորտին աջակցելու մեջ, որը հանգեցրել էր հարձակումների Հայկական թաղամասի վրա: Ֆրանսիական միջազգային France 24 լրատվական ալիքը նույնպես Հին քաղաքում լարվածության աճը կապում է Իսրայելում իշխանության ծայրահեղ աջերի վերելքի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+