Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:02

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է պատվավոր կոչումները չեղարկելու նախագիծը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է պատվավոր կոչումները չեղարկելու նախագիծը

Ազգային ժողովը հունվարի 16-ի նիստում առաջին ընթերմամբ ընդունել է պատվավոր կոչումները չեղարկելու մասին Արդարադատության նախարարության նախագիծը։ Այն ընդունվել է 64 կողմ, 31 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

2023-ին շրջանառության մեջ դրված նախագծի համաձայն՝ Հայաստանում չեղարկվում են ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի կոչումները։

Նախարարության առաջարկով՝ կսահմանվի միայն ՀՀ վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքների փոխարեն բացասական է անդրադառնում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և մասնագիտությունների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա:

ԱՆ փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հունվարի 15-ի նիստում հայտարարել էր, որ կան կոչում ստացածներ, որոնց «հանրությունը, որպես այդպիսին, չի ճանաչում»։ Նման տեսակետ էր հայտնել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  Նա նշել էր, որ «ցանկում մականունավորներ կան, բայց էլիտաներ չկան»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+