Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 12-ին ԱՄՆ դոլարը գնում են 402․28 դրամ միջին գնով և վաճառում 408.78 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 11-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում աճել է 0.06 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 437.22 դրամով, վաճառվում՝ 451.50 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 1.05 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.47 դրամով, վաճառվում՝ 4.71 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 501.78 դրամով, վաճառվում՝ 529․59 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 2․18 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







