ՊԵԿ-ը կանխել է շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը, հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասակայնության հետ կապերի բաժնից։
Նշվում է, որ երեք բեռնատարով արտահանվող ապրանքի արտահանումն արգելված է եղել ՀՀ կառավարության որոշման համաձայն։ Խոսքը «Դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու» որոշման մասին է։
Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզել են, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։
Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու և հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով ապահովվելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







