Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փորձություն» է պատրաստել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համար, գրում է «Հրապարակ»-ն իր աղբյուրին հղումով:
Լրատվականի տվյալներով՝ նա առաջարկել է «Ո՞րն է հայրենիքը և ո՞րն է պետությունը» թեման՝ «Ինչո՞ւ եմ ես ՔՊ անդամ և արդյոք ինձ համարո՞ւմ եմ ազատ մարդ» խորագրով քննարկումներ կազմակերպելուց հետո:
«Առաջին «դասը», որը կայացել է անցած հինգշաբթի, անցել է զավեշտալի մթնոլորտում: Հիմնական զեկուցողներից մեկը` ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը դասականներից ֆրազներ է ընթերցել՝ ներկայացնելով որպես սեփական մտքի արգասիք»,- գրել է թերթը։
Թե ինչու է Փաշինյանն այդ թեման ընտրել, արդյոք էլի՞ հանձնելու տարածքներ կան և ուզում է թիմին հաշտեցնե՞լ վերացական հայրենիքի և թեկուզ մի կտոր մնացած ռեալ պետության գաղափարի հետ, թերթի աղբյուրը դժվարացել է պատասխանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






