Լիբանանի վարչապետ Նաժիպ Միքաթին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ քննարկել է Գազայի պատերազմի հետևանքները ու Լիբանանի նախագահական ընտրությունները, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը:
Վարչապետ Միքաթին կարևորել է Լիբանանի հայության դրական դերակատարությունը երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման առումով և իր պատրաստակամությունը հայտնել օգտակար լինել Լիբանանի հայությանը:
2021թ. սեպտեմբերին Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար էր հատկացրել Լիբանանի Բուրջ Համուդ հայաբնակ քաղաքում տների շինարարությանը: Նույն տարվա հոկտեմբերին կաթողիկոսությունը 1 միլիոն դոլարի օժանդակություն էր հատկացրել լիբանանահայ կարիքավոր ընտանիքներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







