Երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայ դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին Instagram-ում հայտնել է նրա գործընկերուհի Անահիտ Կիրակոսյանը։
«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամեն վայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ հրաշքը հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:
Լուսինեն հեռուստադիտողին հայտնի է դարձել «Բանակում» հեռուստասերիալից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







