Մեր ժողովրդին բաժին հասած փորձությունները մեզ ավելի ուժեղ, ամուր ու միասնական են դարձնելու, իր ամանորյա ուղերձում ընդգծել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Տարեմուտի տոնական լույսերի ներքո մաղթում եմ բոլորիս ընտանիքներին անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորության ու բարօրության: Վստահ եմ, որ մեր երկրի անգնահատելի հարստությունը քաղաքացիներն են, ամենաուժեղ զենքը՝ մեր ժողովրդի հավաքական կամքն ու իմաստությունը»,- Վահագն Խաչատուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







