Երևանում․ թիվ 97 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում։ Ըստ աղբյուրի՝ Երևանի բնակիչ 55-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Zhongtong մակնիշի ավտոբուսով Նուբարաշենի խճուղի թիվ 9 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն, 61-ամյա Նորիկ Ա․-ին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Նշվում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







