Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 10 զոհ, ավելի քան 50 վիրավոր, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Շղթայական վթարը տեղի է ունեցել Սաքարիա շրջանում՝ Հյուսիսային Մարմարա մայրուղու վրա։ Իրար են բախվել 7 տրանսպորտային միջոցներ։ Հայտնի է դարձել, որ վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի պատճառով:
Վթարի ենթարկված 6 մեքենաների վարորդները ձերբակալվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







