Ընթացիկ ուսումնական տարվա ձմեռային արձակուրդներն առաջին և երկրորդ դասարանների աշակերտներին տրվում է դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 21-ը, իսկ ավելի բարձր դասարանի աշակերտներին՝ դեկտեմեբերի 25-ից հունվարի 7-ը:
Armenia Today-ը հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի պարզի, թե ի՞նչ մշակութային միջոցառումների կարող են մասնակցել երեխաները արձակուրդների ընթացքում:
Ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայացրած ցանկը`
— Երևանի խամաճիկների պետական թատրոն՝ «Անբան Հուռին», դեկտեմբերի 19-ից հունվարի 14-ը։
— Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ «Նամակ Ձմեռ պապին», դեկտեմբերի 21-ից հունվարի 10-ը։
— Երևանի կամերային պետական թատրոն՝ «Պինգվինները», դեկտեմբերի 27-ից հունվարի 15-ը։
— Կամերային երաժշտության ազգային կենտրոն՝ Հոգևոր երաժշտության փառատոն Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցում, հունվարի 6։
— Համազգային պետական թատրոն՝ «Տոնազավր», հունվարի 3-12-ին։
— Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ «Ամանորն անտառում», դեկտեմբերի 25-28-ը, հունվարի 3-ին։
— Արտաշատի Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ «Տարեմուտն անտառում», դեկտեմբերի 18-29-ը, հունվարի 2-ին և 13-ին:
Նախարարությունից հիշեցրել են, որ «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն մեկ շրջափուլի ընթացքում անվճար այցելել երկու կազմակերպություն՝ մեկ թանգարան և մեկ թատրոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







