Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:36

Հայ լեռնադահուկորդները Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում նվաճել են բրոնզե մեդալ

Հայ լեռնադահուկորդները Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում նվաճել են բրոնզե մեդալ

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Նշվում է, որ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր: Հայաստանի պատվիրակության մասնակցությանն աջակցել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել ոլորավայրէջք ձևում: Նա ավելի վաղ միջազգային վարկանշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ էր նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։

Առաջին անգամ անցկացվող Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավարը եղել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ խոշոր մարզական միջոցառմանը Հայաստանի ներկայացուցիչների գրանցած արդյունքները բավականին գոհացնող են:

Հովհաննես Գաբրիելյանն ընդգծել է՝ ձմեռային ձևերի զարգացման համար ուսանողական սպորտը շատ կարևոր է, և այս համատեքստում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի սերտ համագործակցությունը շատ կարևոր է: Առաջնության ծրագրում ընդգրկված են եղել նաև սնոուբորդ և ձյան վոլեյբոլ մրցաձևերը: Հովհաննես Գաբրիելյանը հույս է հայտնել՝ հետագայում Հայաստանն ավելի մեծ պատվիրակությամբ կկարողանա մասնակցել առաջնությանն ու ներկայացուցիչներ կունենա նաև մյուս մրցաձևերում:

«Սա նաև լավ ստուգատես էր մեր ուսանող մարզիկների համար՝ 2025 թվականի հունվարին կայանալիք Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերի համար»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանն ու տեղեկացրել՝ համաշխարհային ուսանողական խաղերը կանցկացվեն Իտալիայի Թուրին քաղաքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+