Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:26

Ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ

Ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ

Ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջել են չեղարկել ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը:

Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում չեն կարողանալու աշխատել, կանգնալու են փակման շեմին։ Ձկնաբույծները հանդիպել  են ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։

Նրանց խոսքով՝ նոր համակարգով ջրի տակ ստեղծվում է 80 աստիճան, որի պատճառով ձկները սատկելու են: Հարցին, թե այս մասին Սիմիդյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են, պատասխանում են. «Իրենք մասնագետներ չունե՞ն: Մարդը կարո՞ղ է 80 աստիճանի տակ ապրել, եթե այո, ապա ձուկն էլ կապրի»,- ասացին ցուցարարները:

Ձնկաբույծներին ընդունել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության բաժնի պետ Համլետ Նազարյանը: Հանդիպման արդյունքներից նրանք դժգոհ են մնացել, քանի որ քննարկում որպես այդպիսին չի եղել: Ոչ մի կոմպրոմիսի չեն գնացել, միայն իրազեկել են, բողոքել են ձկնաբույծները:

Նրանց խոսքով՝  իրենց խոստացել են տեղյակ պահել նոր հանդիպման ժամկետների մասին, քանի որ այսօր հնարավոր չէր քննարկում կազմակերպել: Ձկնաբույծները նշել են, որ իրենց պահանջն է հանդիպել վարչապետի, նրա տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի հետ:

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։

Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից ձկնաբուծարարները աշխատեցնել փակ ցիկլով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+