Թուրքիայի արևելքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է TACC-ը։
Հրապարակման համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Երզնկա քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 114 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







