Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:46

Ալիևը շտապում է նյութականացնել հասարակության էյֆորիկ վիճակը. փորձագետը՝ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների մասին

Ալիևը շտապում է նյութականացնել հասարակության էյֆորիկ վիճակը. փորձագետը՝ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների մասին

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Որոշումն ընդունվել է կուսակցության դեկտեմբերի 15-ին կայացած կոլեգիայի ընդլայնված նիստում։ Armenia Today-ը թեմայի մասին զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: 

Մեկնաբանելով արտահերթ ընտրությունների գնալու որոշման պատճառներն ու նպատակները՝ Բադալյանն ասաց. «Հաշվի առնելով, որ Արցախի թեման փակված չէ և գտնվում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության գոտում, իսկ հերթական նախագահական ընտրությունները կայանալու էին 2025 թվականին, երբ որ արդեն կայացած կլինեին ՌԴ նախագահի և ԱՄՆ նախագահի ընտրությունները, նրանք Ադրբեջանի նախագահական ընտրությունները կարող էին օգտագործել իրենց համար ցանկալի արդյունք ստանալու համար»:

Փորձագետը պարզաբանեց, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Հարավային Կովկասում վարվող երկքաղաքականության կոնտեքստում կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա:

«Որպեսզի դա հնարավոր չլինի, անմիջականորեն հիմա են ընտրություններն անցկացվում և հասկանալի է, որ նա (Ալիևը-խմբ.) արդեն ընտրված է մեխանիկորեն: Ուղղակի ձևական գործընթացը 2025-ի փոխարեն անցկացնում է 2024-ին»,- ասաց քաղտեխնոլոգը:

Խոսելով Ալիևի ընտրվելու շանսերի մասին՝ մասնագետն ասաց, որ նա գրեթե ընտրված է: «Հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի հարցում նա հաղթանակ է տարել և հասարակության մոտ դեռ էյֆորիկ վիճակ է, որը նույնպես նա կնյութականացնի: Մնացել է ձևականություններն ի կատար ածվեն՝ քվեարկություն լինի, ԿԸՀ-ն հայտարարի արդյունքները, և ասենք՝ 80 տոկոսի մասնակցությամբ 90 տոկոսով նա համարվի ընտրված նախագահ»,- նշեց փորձագետը՝ չբացառելով, սակայն, որ որոշակի վարչարարություն Իլհամ Ալիևին ամեն դեպքում կարող է պետք գալ:

Հարցին, թե ինչ խնդիր է լուծելու այս ընտրություններով Ադրբեջանի նախագահը՝ Բադալյանը պատասխանեց, որ ներքաղաքական դաշտում վճռականացնելու է Արցախում իր հաղթանակը, իսկ արտաքին քաղաքական դաշտում՝ ժամանակ է շահելու, որ թույլ չտա ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին խառնվել երկրի ներքին գործերին:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2024 թվականի փետրվարի 7-ին։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+