Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:04

Իջե՛ք երկնքից. հագուստի 7 տարբերակ, որոնց հետ բարձրակրունկները ծիծաղելի են

Իջե՛ք երկնքից. հագուստի 7 տարբերակ, որոնց հետ բարձրակրունկները ծիծաղելի են

Դժվար է պատկերացնել ժամանակակից կնոջ զգեստապահարան առանց բարձրակրունկների: Նույնիսկ նրանք, ովքեր նախընտրում են հարմարավետ ոճը, հատուկ առիթների համար ունեն մի քանի բարձրակրունկ, գրում է The Voice պարբերականը։

Ստորև ներկայացնում ենք, թե ինչի հետ չի կարելի կրել բարձրակրունկները՝ ծիծաղելի տեսք չունենալու համար։

Ջինսե շորտերի հետ

Ամառն իդեալական ժամանակ է երկար ոտքերի գեղեցկությունը ցուցադրելու համար: Denim Shorts-ը կօգնի ձեզ հաղթահարել այս առաջադրանքը: Դրանք հարմար են ինչպես ամենօրյա զբոսանքի, այնպես էլ լողափի, երեկույթների, երաժշտական ​​փառատոնի կամ գնումների համար: Կրունկների հետ համատեղ ձեր ոտքերը դրանց մեջ շատ ավելի երկար տեսք կունենան, բայց պատկերն ինքնին կստացվի գռեհիկ:

Նեղ ջինսե տաբատների հետ

Skinny Jeans-ը կանանց զգեստապահարանում ամենահեղինակավոր իրերից մեկն է, սակայն նշենք, որ նեղ կտրվածքը միայն շեշտում է «ծավալները», ինչը միշտ չէ, որ լավ է: Փարթամ կոնքեր, բարակ ոտքեր, երկար նեղացող տաբատ և բարձրակրունկներ՝ ապահովված է «հավի ոտքերի» ազդեցություն։

Լեգինսների հետ

Բարձր կրունկները և լեգինսները նախատեսված են «գիշատիչ» կանանց համար: Այս համադրությունը տալիս է գրեթե նույն զդեցությունը, ինչ Skinny Jeans-երը։

Սպորտային հագուստի հետ

Առավել ծիծաղելի է կրունկների համադրությունը սպորտային հագուստի հետ։ Այսպիսի համադրությամբ դուք կարող եք դառնալ «նորաձևության մեմերի աստղ»։

Կիպ և բաց զգեստների հետ

Նույնիսկ եթե ունեք իդեալական կազմվածք, պետք չէ փորձել նման համադրություն։ Խորը դեկոլտեով, բաց ուսերով կիպ զգեստի համադրությունը բարձրակրունկների հետ կարող է գռեհիկ տեսք հաղորդել։

Սխալ երկարությամբ տաբատների հետ

Մի փորձեք համադրել բարձրակրունկները դասական, նեղ և սխալ երկարությամբ տաբատների հետ։ Այս ոճը վիզուալ կարճացնում է ոտքերը և հաղորդում էժանագին տեսք։

Մինի կիսաշրջազգեստի հետ

Այս համադրությունը հիշեցնում է գլամուրային 2000-ականները։ Թողեք անցյալի ոճն անցյալում կամ կրկնեք այս համադրությունը միայն թեմատիկ երեկույթների ժամանակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+