Երևանում այսօր, դեկտեմբերի 16-17-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 18-ին գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում դեկտեմբերի 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձանա 9-11 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







