ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունները խորացնել Եվրոպական Միության հետ այնքան, որքան Եվրոպական Միությունը հնարավոր կհամարի, Էստոնիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։
Նա հայտնել է, որ քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայության ամրապնդելուն ուղղված քայլերին, իսկ տարածաշրջանային կայունության համատեքստում կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ընդլայնումը և առաքելությանն Էստոնիայի մասնակցությունը։
Նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտմանը։
«Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտությունների էջը փակելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար մեզ անհրաժեշտ է բոլոր հարևան երկրների հստակ հանձնառությունը և միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը»,- ընդգծել է Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







