Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:51

Հայկական ընկերությունն արժանացել է դիզայնի 9 մրցանակի

Հայկական ընկերությունն արժանացել է դիզայնի 9 մրցանակի

Փաթեթավորման դիզայնի ամենահեղինակավոր մրցույթի՝ Pentawards մրցանակաբաշխության ժամանակ հայկական Backbone Branding ընկերությունն արժանացել է միանգամից 9 մրցանակի՝ 5 արծաթե և 4 բրոնզե։

Այս հեղինակավոր մրցույթի յուրահատկությունն ընդգծելու համար այն անվանում են «փաթեթավորման դիզայնի Օսկար»։ 

2007 թվականից ի վեր Pentawards-ն ամենամյա մրցույթի շնորհիվ հանրահռչակում է փաթեթավորման ձևավորման ոլորտի առաջատարներին: Իր գոյության 16 տարիների ընթացքում մրցույթն ստացել է շուրջ 30․000 հայտ ավելի քան 95 երկրից․ հաղթողներն, անկասկած, իրենց հետքն են թողել փաթեթավորման համաշխարհային ոլորտում։ 

Backbone Branding ընկերությունն իրականացնում է  բազմաթիվ նախագծեր հայկական և միջազգային շուկաներում, ստեղծել  և զարգացրել է Հայաստանում բազմաթիվ սրճարանների, ռեստորանների և փաբերի ֆիրմային ոճը:

Գործակալության հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանը հանդիսանում է փաթեթավորման դիզայնի միջազգային բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ: Backbone Branding-ի աշխատանքները ներկայացվել և հրապարակվել են աշխարհի տարբեր ծայրերի դիզայն ամսագրերի ու հեղինակավոր պարբերակնների հրատարակությունների բազմաթիվ գրքերում:

Backbone Branding ընկերությունը Pentawards-ին մասնակցում է 2013 թվականից․ երկու տարի անընդմեջ արժանացել է Agency of the year կոչմանը, 2022 թվականին ստացել է  Core Award՝ միանգամից 10 անվանակարգում հաղթելու համար։ Այս տարի Pentawards-ի կազմած աշխարհի լավագույն դիզայներական ընկերությունների ռեյթինգային աղյուսակում  զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+