Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:02

Արմեն Ռուստամյանը հայ գերիների վերադարձը կապում է բանակցությունները երկկողմ ձևաչափ տեղափոխելու Ադրբեջանի մտադրության հետ

Արմեն Ռուստամյանը հայ գերիների վերադարձը կապում է բանակցությունները երկկողմ ձևաչափ տեղափոխելու Ադրբեջանի մտադրության հետ

Հայ գերիներին վերադարձնելով՝ Ադրբեջանը փորձում է մի քանի խնդիր լուծել, կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Նախ փորձում է մեղմել այս հարցի հետ կապված միջազգային ճնշումները։ Երկրորդը՝ ուզում է բանակցային փակուղային իրավիճակը տեղափոխել երկկողմ բանակցությունների դաշտ»,- ընդգծել է Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ երկկողմ բանակցությունները Հայաստանի համար վտանգավոր են, քանի որ այդ դեպքում հաղթողի ու պարտվողի խոսակցություն է լինելու։

«Սա  նշանակում է, որ լուծելու հարց չի մնացել, որովհետև միջորդների ու բանակցությունների անհրաժեշտություն առաջանում է, երբ կողմերն ունենում են չհամաձայնեցված դիրքորոշումներ։ Այդ դիրքորոշումների համապատասխանեցումը կատարվում է միջնորդների մասնակցությամբ։ Դրանք նաև տալիս են հնարավորություն, որ պայմանավորվածությունները երաշխավորվեն»,- շեշտել է ընդդիմադիր պատգամավորը։

Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն, իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+