Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Գյումրիի համայնքապետարանում աշխատանքը պարալիզացվել է, սակայն քաղաքապետը հրաժարական չի տալու

Գյումրիի համայնքապետարանում աշխատանքը պարալիզացվել է, սակայն քաղաքապետը հրաժարական չի տալու

Գյումրու համայնքապետարանում արդեն երկրորդ օրն է՝ աշխատանքը պարալիզացված է, գրել է «Հրապարակ»-ը: Համայնքապետարանի ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարական են ներկայացրել ու հեռացել, քանի որ ՔՊ-ն խզել է «Բալասանյան դաշինքի» հետ 2 տարի առաջ կնքած համագործակցության հուշագիրը։

Համայնքապետարանն արդեն երկրորդ օրն է՝ լիարժեք չի աշխատում․ աշխատանքից ազատման դիմումներ են գրել ոչ միայն ՔՊ-ական փոխքաղաքապետերը, այլև բաժնի պետեր, համայնքապետարանի ՔՊԿ տասնյակ աշխատակիցներ, մասնագետներ, գրել է թերթը:

Մինչ ՔՊ-ն գործող քաղաքապետին պաշտոնանկ անելու ծրագրեր է կազմում, «Բալասանյան դաշինքից» վստահեցնում են, որ նա հրաժարական չի տալու։ Թերթի հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ն իր 11 մանդատով կհաջողի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնելու հարցում, խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ասել է՝ չգիտի, չի կարող ասել։ Ըստ նրա՝ Գյումրու ավագանու «Ապրելու երկիր», «Զարթոնք» և «Հանրապետություն» խմբակցություններին կոալիցիա կազմելու առաջարկ անելու որոշում այս պահին չունեն։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ, ՔՊ-ի ունեցած 11 մանդատը բավարար չէ` անհրաժեշտ է 17 ձայն։ Ի՞նչ տեղի կունենա դեկտեմբերի 13-ին հրավիրված ավագանու նիստում, դեռևս պարզ չէ։ 

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը թերթին ասել է, որ 2 տարի Գյումրին կառավարած երկու ուժերին հարցեր ունեն տալու` իրենց համար անհասկանալի գործընթացներ են սկսվել։ Նա նշել է, որ «Ապրելու երկիրը» ոչ մի համայնքում ՔՊ-ի հետ չի համագործակցել և չի համագործակցելու նաև Գյումրիում։

Գյումրու ավագանու երեք ուժերից միայն «Զարթոնք» խմբակցության ղեկավար, անկուսակցական Վարդևան Հակոբյանը թերթի հետ զրույցում չի բացառել ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին պաշտոնանկ անելու գործընթացին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+