Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Լրատվամիջոցները հայտնում են Գորիսի քաղաքապետից «ազատվելու» իշխանության մտադրության մասին  

Լրատվամիջոցները հայտնում են Գորիսի քաղաքապետից «ազատվելու» իշխանության մտադրության մասին  

Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից, հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Օրաթերթին լուրեր են հասել, որ թեև Առուշանյանը վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին ևս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում: Ինչպես թերթի աղբյուրներն են փոխանցում, Առուշանյանին ՔՊ-ականները որոշել են արժանացնել Ալավերդու համայնքապետի ճակատագրին ու ազատվել նրանից:

«Իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ ու ուսումնասիրել նրան պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել ու այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը»,- հայտնում է պարբերականը:

Թերթը հիշեցնում է, որ ընդամենն օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն է վերցրել և պաշտոնանկ արել համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունն ու զոռբայությունը, ու օրենքը հաղթել է: ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Ալավերդու նոր քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը խուլիգանություն ու զոռբայություն էր որակել:

Դեկտեմբերի 2-ին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ  ՀՀ-ում գործում է ռազմապատժիչ ընտրական հանձնաժողով, իսկ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն անձամբ է կոորդինացնում ճնշումները: Նրա խոսքով՝ իշխանությունը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավարումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+