«Ժողովուրդ»-ը պարզել է, թե ՔՊ որ պատգամավորն է երեկ կողմ քվեարկել «Հայաքվե»-ի նախագծին և ով՝ ձեռնպահ:
Թերթը պարզել է, որ կողմ է քվեարկել Գուրգեն Արսենյանը։ Ձեռնպահ է քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Եվս մեկ ՔՊ պատգամավոր՝ Հռիփսիմե Հունանյանը, չի մասնակցել նախագծի քվեարկությանը, թեև դահլիճում դիմակով նստած է եղել:
Երեկ խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ էր քվեարկել «Հայաքվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: 56 հոգի դեմ էր նախագծին, 24 հոգի՝ կողմ, մեկ հոգի ձեռնպահ էր քվեարկել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






