Արցախի ԱԺ պատգամավորները Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում շաբաթ օրն ԱԺ նիստ են հրավիրել, որն առաջինն է բռնի տեղահանումից հետո, գրել է «Հրապարակ»-ը՝ նշելով, որ նիստի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա:
Նիստին ներկա են եղել բոլոր պատգամավորները՝ բացառությամբ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, որն ադրբեջանական գերության մեջ է: Նիստը նրա փոխարեն վարել է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։ Օրակարգում 2 հարց է եղել՝ 2 պատգամավոր մանդատ են ստացել և Արցախի հարցով միջազգային հանձնախումբ է ձևավորվել, որը միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու և զբաղվելու է Արցախ վերադարձի հարցերով։ Հանձնախմբում ընդգրկվել են արցախցի պատգամավորներ, առաջիկայում այլ անձանց էլ կընդգրկեն։
Armenia Today-ը կապ հաստատեց Արցախի խորհրդարանականների հետ՝ փորձելով մեկնաբանություն ստանալ, սակայն նրանք խուսափեցին մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ տեղեկությունը հրապարակային չէ: Հաշվի առնելով ԶԼՄ հրապարակումները՝ առաջիկայում հավանաբար հաղորդագրություն կտարածեն, հավաստիացրեցին մեզ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






