ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ քննարկել է երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







