Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաւնությունում Արգիշտի Հակոբյանը 66 կգ քաշային կարգում հռչակվել է չեմպիոն, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայ բռնցքամարտիկի մրցակիցն էր Բելառուսը ներկայացնող Սինիակ Իվանը։ Սա Հայաստանի հավաքականի երրորդ ոսկե մեդալն էր պատանիների աշխարհի առաջնությունում:
Առաջնության մրցումային վերջին օրն առաջին ոսկե մեդալը նվաճել էր Հայաստանը ներկայացնող Տիգրան Հովսեփյանը։ Դեկտեմբերի 3-ին Հայաստանը ներկայացնող Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ դառնալով պատանիների աշխարհի չեմպիոն:
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։ Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







