Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

Կրեմլում մեկնաբանել են ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը

Կրեմլում մեկնաբանել են ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերանայի ՀԱՊԿ ընդլայնված աշխատանքներին մասնակցելու իր մոտեցումը, «Ռիա նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը։

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները համակարծիք են դաշինքի զարգացման, հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի մասնակցել ՀԱՊԿ ընդլայնված աշխատանքներին։ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է, և ամեն հարցում չէ, որ կարող ենք համաձայնել, որովհետև ՀԱՊԿ-ը պահպանում է իր պահանջվածությունը։ Բոլոր երկրները համերաշխ են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում»,-հայտարարել է Պեսկովը:

Նոյեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ այս պահին ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունները, համապատասխան չեն ՀՀ շահերին։

Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել էին մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+