Այս պահին ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունները, համապատասխան չեն ՀՀ շահերին, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Եթե այս ճանապարհին մեր ամբողջ պոտենցիալն սպառված համարենք, ապա հանրությունը հարցնելու է՝ ինչո՞ւ եք մնացել կազմակերպությունում»,- ասել է Փաշինյանը։
Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարվել էին մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







