Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:51

Կրեմլը հույս ունի, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը

Կրեմլը հույս ունի, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մինսկում կայացած գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայության համար և հույս հայտնել, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը, փոխանցում է  «ТАСС»-ը:

Պեսկովը նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում է եղել ,այսպես կոչված, «հայկական գործոնը» և այդ հարցի շուրջ մտքերի փոխանակումը։ «Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը, հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Շարունակե՛ք խոսել նրանց հետ»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ իր «հայ ընկերներին» կոչ էր արել մասնակցել ԵԱՏՄ Գերագույն խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստին:

Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահը ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։ ՀԱՊԿ խորհրդի նիստերին չմասնակցելու մասին հայտնել էին նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:  ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էր, որ այս մասին նախարարը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+