Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:44

Պաուերլիֆտինգի ԵԱ․ Հայաստանի հավաքականը պատվավոր 2-րդ տեղում է

Պաուերլիֆտինգի ԵԱ․ Հայաստանի հավաքականը պատվավոր 2-րդ տեղում է

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը Լեհաստանի Նովի Սոչ քաղաքում մասնակցել է WPA վարկածով պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը և գրավել է երկրորդ տեղը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի ընտրանին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել: 20 երկրների ավելի քան 300 մարզիկների պայքարում Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով միայն Լեհաստանի հավաքականին:

Հայաստանի հավաքականը ներկայացված է եղել 12 մարզիկով` տղաների և աղջիկների, պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների քաշային կարգերում:

Պատանիների 48 կգ քաշայինների կարգի ձգում վարժության պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտյոմ Գալստյանը՝ 115 կգ արդյունքով նաև ռեկորդ սահմանելով: 60 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Ալիկ Խաչատրյանը, որը նաև պատանիների մինչև 19 տարեկանների բացարձակ հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Արթուր Վարդանյանը դարձել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Արտակ Ավետիսյանը 90կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 100 կգ քաշայինների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել է Վահե Ափիցարյանը:

Մեծահասակների 56 կգ քաշային կարգի ձգում վարժությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սեյրան Աբրահամյանը՝ 180 կգ արդյունքով նաև Եվրոպայի ռեկորդ սահմանելով: 100 կգ քաշայինների կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Սեդրակ Մացակյանը:

82,5 կգ քաշայինների M4 տարիքային խմբում հաղթել է Դավիթ Գրիգորյանը, իսկ 90 կգ քաշայինների M2 տարիքային խմբում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Կարեն Հովհաննիսյանը: 100 կգ քաշայինների M2 տարիքային խմբում հավասարը չի ունեցել Հայկ Աֆյանը, իսկ Արտյոմ Խուգոյանը (110 կգ) հաղթող է դարձել ձգում վարժությունում` 302,5 կգ արդյունքով Եվրոպայի ռեկորդ սահմանելով, ինչպես նաև մեծահասակների բացարձակ հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Աղջիկների պայքարում Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային Ալլա Միրզոյանը՝ բացարձակ հաշվարկում զբաղեցնելով նաև երրորդ տեղը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+