Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:35

ԱՄՆ նախագահի թեկնածուն դատապարտել է Վաշինգտոնի ռազմական օգնությունը Բաքվին

ԱՄՆ նախագահի թեկնածուն դատապարտել է Վաշինգտոնի ռազմական օգնությունը Բաքվին

ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին ճիշտ քայլ է անվանել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը և հայտարարել, որ անհրաժեշտ է ամերիկյան ԶԼՄ-ներում ավելի անաչառ լուսաբանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Զզվելի է, որ 20 տարի շարունակ մեր արտաքին քաղաքական կառույցն Ադրբեջանի բռնապետությանը հասանելիություն է տվել ամերիկյան զենքին, որն այժմ օգտագործվում է քրիստոնյա հայերին սպանելու համար»,- Այովա նահանգում նախագահական բանավեճի ժամանակ ասել է Ռամասվամին:

Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ ուշադրության պակասը քաղաքական գործիչը կապում է այն հանգամանքի հետ, որ վտանգված է քրիստոնյաների կյանքը, ինչը խոշոր լրատվամիջոցներին չի հետաքրքրում։ Նա հիշեցրել է, որ 1994 թվականին միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը, և Վաշինգտոնի աջակցությունը Բաքվին բացատրել է ԱՄՆ-ում ադրբեջանական ուժեղ լոբբիի առկայությամբ։

«Եվ կա ավելի կեղտոտ փոքրիկ գաղտնիք. մենք վճարում ենք դրա համար թե՛ Ուկրաինայի, թե՛ Ադրբեջանի դեպքում։ Ադրբեջանական լոբբին կարողացավ մեծ գումարներ ստանալ, հասնել 907-րդ ուղղման կասեցմանը և Ադրբեջան ամերիկյան զենք ուղարկելու այլ միջոցների։ Դուք պետք է ամաչեք սրա համար»,- ասել է նա։

Թեկնածուի խոսքով՝ հասարակությունը և ավելի լայն քաղաքական շրջանակները պետք է դադարեն շարժվել դեպի կանխորոշված ​​օրակարգ և ընդունեն, որ ԱՄՆ-ն մեծ սխալ է թույլ տվել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելիս։

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր S 3000 օրինագիծը՝ «Հայաստանի պաշտպանության մասին 2023 թվականի ակտը», որը դադարեցնում է Ադրբեջանին ռազմական օգնությունը։

Ավելի վաղ Ռամասվամին Բայդենին և ԶԼՄ-ներին մեղադրել էր Արցախի վրա Ադրբեջանի հարձակման նկատմամբ անտարբերության մեջ: Նոյեմբերի 9-ին նա միացել էր հայ համայնքի՝ Մայամիում կազմակերպած հանրահավաքին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատասխանատվության ենթարկել  Ադրբեջանին զինելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+