Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:28

ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է պայմաններ ապահովել ԼՂ-ի հայերի վերադարձի համար

ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է պայմաններ ապահովել ԼՂ-ի հայերի վերադարձի համար

Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։

Վճռի ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today-ի յութուբյան ալիքում։

Համաձայն Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուի կողմից հրապարակված վճռի՝ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել սեպտեմբերի 19-ից հետո այն լքած հայերի անվտանգ, անարգել և արագ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև պայմաններ  ապահովել, որ սեպտեմբերի 19-ից հետո տարածաշրջանում մնացած հայերը ցանկության դեպքում ապահով և անարգել մեկնելու հնարավորություն ունենան։

Դատարանը նաև կոչ է արել Բաքվին ապահովել, որ այն անձինք, ովքեր սեպտեմբերի 19-ից հետո կմնան Լեռնային Ղարաբաղում կամ վերադառնում են տարածաշրջան՝ մնալու մտադրությամբ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է ստիպել նրանց հեռանալ։ Դատարանը նաև իր որոշմամբ Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անձը հաստատող փաստաթղթերը, գրանցման և մասնավոր սեփականության փաստաթղթերը, ինչպես նաև պատշաճ կերպով հաշվի առնել նման փաստաթղթերն ու գրառումներն իրենց վարչական և օրենսդրական պրակտիկայում:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որն ավարտվել էր սեպտեմբերի 20-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ են տեղափոխվել 100․632 բռնի տեղահանվածներ։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+