Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին և երկրորդ նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ հրապարակման՝ հանդիպումները եղել են արարողակարգային բնույթի, քննարկել են հիմնականում Արցախում մինչև սեպտեմբերի 19-ը տիրող վիճակը, մեկօրյա պատերազմը, արցախցիների տարհանման հարցերը, ապագային գրեթե անդրադարձ չի եղել։
Շահրամանյանը Հայաստան գալուց հետո հանդիպել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումների մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել՝ թերևս խուսափելով քաղաքական շահարկումներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







